Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«20-րդ դարի 50-60 թթ. հայկական գրաֆիկա. Նվիրատվություն»

«20-րդ դարի 50-60 թթ. հայկական գրաֆիկա. Նվիրատվություն»
06.12.2014 | 11:35

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «20-րդ դարի 50-60 թթ. հայկական գրաֆիկա. Նվիրատվություն» խորագրով ցուցահանդեսը, որն ընդգրկում է հայ անվանի վեց հեղինակների շուրջ 53 գրաֆիկական աշխատանք նկարիչ Ներսես Մելիքյանի մասնավոր հավաքածուից: Ներկայացված նյութն ունի տեսակային և ժանրասյուժետային բավական լայն ընդգրկում` ճամփորդական ճեպանկար, ժողովրդական ու պատմական մոտիվներ, գրքային նկարազարդում-ձևավորում և այլն:

Էքսպոզիցիայի առանցքն են կազմում Մհեր Աբեղյանի, Արամ Զաքարյանի, Վլադիմիր Այվազյանի, Գրիգոր Աղասյանի, Անժելա Սարգսյանի և Էդուարդ Սարգսյանի գրաֆիկական թերթերը: Աշխատանքներից շատերը ցուցադրվում են առաջին անգամ:

Դիտվել է՝ 2718

Մեկնաբանություններ